ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Պետությունը վճարում է ռուս ուսանողներին արտերկրում սովորելու համար

Պետությունը վճարում է ռուս ուսանողներին արտերկրում սովորելու համար
23.06.2014 | 16:46

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը որոշում է ընդունել՝ արտերկրում սովորող ռուս ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու: Ցուցակում ընդգրկված են տասնյակ բուհեր, որոնց ուսանողներին պետությունը պատրաստ է վճարելու ուսման վարձը: Այդ ցուցակում տեղ են գտել Հարվարդի, Օքսֆորդի, Քեմբրիջի համալսարանները:

Արտերկիր ուսանելու մեկնած ուսանողների համար գոյություն ունի մի քանի պայման:
ՈՒսանողը պարտավոր է ինքնուրույն ընդունվել արտերկրի բուհ:
ՈՒսանողը պարտավոր է ունենալ բակալավրի աստիճան:
ՈՒսանողը պարտավոր է երեք տարվա ընթացքում հատուցել ռուսական ընկերությունների՝ ուսման համար ծախսած գումարը:
Եթե ուսանողը խախտում է պայմանագիրը, ապա նրա նկատմամբ կիրառվում է տուգանք՝ ծախսած գումարի եռապատիկի չափով:
Ծրագիրը նախատեսված է 2014-2016 թվականների համար, որի ընթացքում պետական հաշվարկներով՝ ուսանելու կուղարկվի ոչ պակաս, քան 1500 քաղաքացի: Ծրագրերի ֆինանսավորումը կիրականացվի Դաշնային բյուջեից, երեք տարվա համար ներդրումները կկազմեն շուրջ 4,4 միլիարդ ռուբլի: Մեկ մարդու ուսման համար նախատեսված առավելագույն գումարը կկազմի 1,5 միլիարդ ռուբլի:
Արդեն հաստատված է համալսարանների ցուցակը, որտեղ ուսանելու համար պետությունը պետք է վճարի: Ցուցակում ներառված է քսանհինգ երկիր, որոնցից ամենաշատը ուսումնական հաստատություններով հայտնի են ԱՄՆ-ն (68 բուհ), Մեծ Բրիտանիան (29 բուհ), Գերմանիան (19 բուհ), Կանադան (14 բուհ):
Ընտրված մասնագիտություններից գերիշխող են տեխնիկական, բժշկական, համակարգչային, քիմիական և էներգետիկ ուղղությունները:

Դիտվել է՝ 1325

Մեկնաբանություններ